11.09.2014 21:10

Իրանը և Պակիստանը սահմանամերձ շրջաններում համատեղ ուժերով կհետապնդեն ահաբեկիչներին

Իրանը և Պակիստանը սահմանամերձ շրջաններում համատեղ ուժերով կհետապնդեն ահաբեկիչներին

Իրանը և Պակիստանը պայմանավորվել են համատեղ ուժերով հետապնդել ահաբեկիչներին սահմանամերձ շրջաններում: Այդ մասին հաղորդել է իրանական «Թասնիմ» գործակալությունը:

Ձեռք բերված պայմանավորվածությունը երկու երկրների սահմանապահներին թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում հատել հարևան երկրի սահմանը, որպեսզի հետապնդեն այդ երկրի տարածքից դուրս գալու փորձեր անող ահաբեկչական խմբավորումներին, մանրամասնում է գործակալությունը: Պայմանավորվածության համաձայն՝ հարևան պետության տարածքում ահաբեկիչներին հետապնդող սահմանապահները պարտավոր են գործել սահմանափակ շառավղով և տվյալ երկրի իշխանությունների հետ ներդաշնակ:

Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել իրանա-պակիստանյան սահմանին մի շարք միջադեպերից հետո, երբ ահաբեկիչների խմբերը փորձում էին Պակիստանի կողմից թափանցել Իրան: Վերջին բախումը տեղի է ունեցել անցյալ երեքշաբթի իրանական սահմանային Սարավան անցակետի մոտ, երբ մի քանի զինված ջիհադականներ փորձում էին մտնել Իրանի տարածք, որպեսզի այնտեղից էլ անցնեին Իրաք և միանային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Գրոհայինների փորձը կասեցվել էր Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» և վերջինիս ենթակայության տակ գտնվող՝ հատուկ նշանակության «Ալ-Քուրդս» հատուկ նշանակության ուժերի ու «Բասիջ» աշխարհազորի համատեղ ուժերով: Բախման արդյունքում ԻՀՊԿ-ի մի մարտիկ զոհվել էր, «Բասիջի» երկու աշխարհազորայիններ՝ վիրավորվել: Ահաբեկիչների մի մասը ոչնչացվել էր, իսկ մյուսները ետ էին փախել Պակիստան: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը: