13.09.2014 16:41

Հասան Ռոուհանի. Միամիտ կլինի կարծել, թե օդային հարվածները կլուծեն ահաբեկչության խնդիրը

Հասան Ռոուհանի. Միամիտ կլինի կարծել, թե օդային հարվածները կլուծեն ահաբեկչության խնդիրը

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 11-12-ին տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության 14-րդ գագաթնաժողովը, որտեղ իր ելույթում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, անդրադառնալով Իրաքում և Սիրաիյում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից օդային հարվածներ  հասցնելուն, մասնավորապես՝ հայտարարել է. «Միամիտ է կարծել, թե օդային հարվածները կարող են լուծել ահաբեկչության խնդիրը»:

Իրանի նախագահի կարծիքով՝ ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է պլանավորոմ, երկկողմ և բազմակողմ համագործակցություն և տնտեսական ու մշակութային չքավորության վերացում: Ռոուհանին ընդգծել է, որ ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է փոխհամաձայնություն, ամուր կամք և համատեղ միջազգային և տարածաշրջանային գործողություններ: Առանց տարածաշրջանի պետությունների մասնակցության՝ օդային հարվածները չեն լուծի ահաբեկչության հարցը:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը եվրասիական միջկառավարական կազմակերպություն է, որ հիմնվել է 2001 թ. Շանհայում՝ Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Կազմակերպությունում այժմ կա վեց լիիրավ անդամ, Իրանը, Մոնղոլիան, Պակիստանը և Հնդկաստանը դիտորդ-պետություններ են, իսկ Բելառուսը, Շրի-Լանկան և Թուրքիան՝ գործընկեր-երկրներ: Փոխանցում է trend-ը: