15.09.2014 11:25

«Մանկական եվրատեսիլ- 2014»-ում Հայաստանը կներկայացնի Էլիզաբեթ Դանիելյանը

«Մանկական եվրատեսիլ- 2014»-ում Հայաստանը կներկայացնի Էլիզաբեթ Դանիելյանը

Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ կայացավ «Մանկական եվրատեսիլ-2014» երգի մրցույթի ընտրական փուլը: Հեռուստադիտողների եւ ժյուրիի քվեարկության արդյունքում որոշվեց, որ Հայաստանը կներկայացնի Էլիզաբեթ Դանիելյանը` իր «People of the sun (Արեւի մարդիկ)» երգով: Նշենք, որ մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել էին 10 մասնակիցներ:

«Մանկական եվրատեսիլը» այս տարի կանցկացվի Մալթայում՝ նոյեմբերի 15-ին: