18.09.2014 20:05

Իրանի նախագահը քննադատել է ԱՄՆ-ին՝ Իրաքում ցամաքային գործողություններից հրաժարվելու համար

Իրանի նախագահը քննադատել է ԱՄՆ-ին՝ Իրաքում ցամաքային գործողություններից հրաժարվելու համար

Իրանի նախագահ Հասան Ռուհանին քննադատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողություններից հրաժարվելու համար, տեղեկացնում է France-Presse գործակալությունը:

Իսլամական Հանրապետության նախագահի կարծիքով՝ միայն օդային հարվածներ հասցնելով՝ ամերիկացիներին չի հաջողվի հաղթանակի հասնել ահաբեկիչների դեմ: NBC-ի հետ զրույցում Ռուհանին հարց է տվել. «Մի՞թե ամերիկացիները Իրաքում ցամաքային գործողությունների ժամանակ վախենում են կորուստներից»: Ապա հայտարարել է, թե հնարավոր չէ պայքարել ահաբեկչության դեմ՝ չզոհաբերելով զինվորականների կյանքը, և հնարավոր չէ հաջողության հասնել՝ օգտագործելով միայն ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր:

Սեպտեմբերի 17-ին Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը զորքեր չի ուղարկի Իրաք՝ ցամաքային գործողություններին մասնակցելու, այլ կբավարարվի միայն օդից աջակցելով:

Փոխանցում է lenta.ru-ն: