22.09.2014 19:59

Էբոլա. Սիեռա-Լեոնեում ավարտվել է համազգային կարանտինը

Էբոլա. Սիեռա-Լեոնեում ավարտվել է համազգային կարանտինը

Սիեռա-Լեոնեում ավարտվել է եռօրյա կարանտինը, որը նպատակ ուներ կասեցնել Էբոլա վիրուսի տարածումը: Այդ ընթացքում բուժաշխատողները հայտնաբերել են վիրուսից մահացած 92 դիակ և հիվանդանոց են տեղափոխել ավելի քան 50 մարդու:

Վեց միլիոնանոց Սիեռա-Լեոնեի բնակչությանը հանձնարարվել էր տնից դուրս չգալ և խուսափել ամեն տեսակի շփումներից հիվանդների և մահացածների հետ:

Էբոլա համաճարակի զոհերի թիվը հասել է 2,6 հազարի, դրանց կեսը բաժին է ընկնում Լիբերիային:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին Արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակն անվանել է «մեծագույն մարտահրավեր», որին այդ կազմակերպությունը բախվում է խաղաղ ժամանակներում: Փոխանցում է euronews-ը: