23.09.2014 13:28

Pink Floyd-ը 20 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ է թողարկում

Pink Floyd-ը 20 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ է թողարկում

Բրիտանական լեգենդար Pink Floyd ռոք խումբն իր պաշտոնական էջում տեղեկացրել է նոյեմբերի 10-ին նոր՝ The Endless River («Անվերջանալի գետ») ալբոմի թողարկման մասին: Սա վերջին 20 տարվա մեջ  խմբի առաջին ձայնագրությունն է, տեղեկացնում է BBC-ն:  

Նոր ալբոմի համար հիմք է հանդիսացել 1993-ի աշխատանքները, երբ երաժիշտները նախապատրաստում էին նախորդ սկավառակը՝  The Division Bell-ը:

Հենց այդ պատճառով էլ նոր երգերում հնարավոր կլինի լսել 2008-ին վախճանված խմբի համահիմնադիր Ռիչարդ Ռայթի նվագը ստեղնաշարի վրա:

Խմբի լիդերներից մեկի՝ Դեյվիդ Գիլմորի կինը՝ Պոլլի Սամսոնը հուլիսին նոր ալբոմն անվանել է «Ռիկի Ռայթի կարապի երգը»: Նրա խոսքով, ալբոմը «շատ գեղեցիկ է»:  

Pink Floyd-ը հիմնադրվեկլ է 1965-ին, նրա սկզբնական կազմի մեջ էին մտնում ուսանողներ Սիդի Բարրեըը, Նիկ Մեյսոնը, Ռոջեր Ուոթերսը եւ Ռիչարդ Ռայթը: