24.09.2014 20:52

Ռոուհանի. Իրանը կարող է էներգապաշարների հուսալի աղբյուր լինել Եվրոպայի համար

Ռոուհանի. Իրանը կարող է էներգապաշարների հուսալի աղբյուր լինել Եվրոպայի համար

Իրանը կարող է էներգապաշարների հուսալի աղբյուր լինել Եվրոպայի համար, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանարապետության նախագահ Հասան Ռոուհանին իր ավստրիացի գործընկեր Հայնց Ֆիշերի հետ հանդիպման ընթացքում:

«Իրանը, էներգետիկ ոլորտի տեսանկյունից, բացառիկ կարգավիճակով է օժտված, ուստի կարող է էներգիայի հուսալի աղբյուր դառնալ Եվրոպայի համար»,- Ռոուհանիի խոսքերն են մեջբերում իրանական լրատվամիջոցները:

«Մենք պատրաստ ենք իրականացնել այն ցանցը, որն Ավստրիայով դեպի Եվրոպա  բնական գազ կտեղափոխի»,- ասել է Իրանի նախագահը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը: