25.09.2014 20:15

Պեդրո Ալմոդովար. 65

Պեդրո Ալմոդովար. 65

Այսօր աշխարհահռչակ կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը դարձավ 65 տարեկան: 

Պեդրո Ալմոդովարը ծնվել է 1949 թ. սեպտեմբերի 25-ին Իսպանիայի Կալսադա-դե-Կալատրավա քաղաքում:

Երբ Պեդրոն ութ տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Էստրեմադուրա, որտեղ տղան սովորում է ֆրանցիսկանյան կանանց վանքին կից դպրոցում: 16 տարեկանում պատանի Պեդրոն ժամանում է Մադրիդ՝ կինեմատոգրաֆ ուսումնասիրելու նպատակով: Սակայն միջոցների սղության պատճառով նա չի կարողանում ուսում ստանալ, բացի այդ՝ Իսպանիայում 1970-ական թթ. սկզբներին կինեմատոգրաֆիական բուհերը փակվում են Ֆրանսիսկո Ֆրանկոյի կառավարության կողմից:

Մինչև 1974 թ. Ալմոդովարն աշխատում է Telefonica հեռահաղորդակցության ընկերությունում:

1967 թ. Ալմոդովարը երաժշտական խումբ է ստեղծում, որտեղ կատարում էր սեփական երգերը: Նա պատմվածքներ էր գրում, որոնք տպագրվում էին պարբերականներում և ժողովածուներում: Աշխատանքի հրավեր ստանալով Los Goliardos թատերախմբում՝ Ալմոդովարն ակտիվորեն մասնակցում է Մադրիդի ընդհատակյա ենթամշակութային կյանքին:

Ֆրանկոյի մահից հետո Իսպանիայում պայմաններ են ի հայտ գալիս ազգային կինեմատոգրաֆի ազատ զարգացման համար, և 1974 թվականից Ալմոդովարի կյանքն անխզելիորեն կապվել է կինոյի հետ: 1974-1979 թթ. նա նկարահանում է 11 կարճամետրաժ ֆիլմ՝ սեփական սցենարներով և սեփական երաժշտությամբ:

2002 թ. Ալմոդովարի «Խոսիր նրա հետ» ֆիլմը սցենարի համար արժանացավ «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի»:

Ալմոդովարի վերջին ֆիլմերից մեկը՝ «Մաշկը, որում ես ապրում եմ», էկրան բարձրացավ 2011 թ. և արժանացավ Բրիտանական ակադեմիայի մրցանակին՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ: Իսկ 2013 թ. տեղի ունեցավ նրա աբսուրդ կատակերգության՝ «Ես շատ գրգռված եմ» ֆիլմի  պրեմիերան:

Ալմոդովարի ֆիլմերում նկարահանվել են այնպիսի կինոաստղեր, ինչպես՝ Անտոնիո Բանդերասը, Կարմեն Մաուրան, Պենելոպա Քրուզը, Խավիեր Բարդեմը և այլք:

Փոխանցում է ria.ru-ն: