27.09.2014 13:15

Հոլիվուդի աստղերը հավաքվում են Վենետիկում՝ Ջորջ Քլունիի հարսանիքին

Հոլիվուդի աստղերը հավաքվում են Վենետիկում՝ Ջորջ Քլունիի հարսանիքին

Հոլիվուդի ամենանշանավոր ամուրին ամուսնանում է հայտնի իրավաբան Ամալյա Ալամուտդինի հետ:

Հանդիսության մանրամասները, Քլունիի ցանկությամբ, գաղտնի են պահվում:  Արարողության համար մինչև անգամ փակվելու է Մեծ ջրանցքը, որպեսզի  ոչ ոք չխանգարի զույգին և նրա հյուրերին:

Հրավիրյալների թվում են՝ Մեթ Դեյմոնը, Սինդի Քրոուֆորդը, Բրեդ Փիթն ու իր կինը՝ Անջելինա Ջոլին, երգիչ Բոնոն:

Հարսանյաց հանդեսը կայանալու է երկուշաբթի: Փոխանցում է echo.msk.ru-ն: