03.10.2014 21:15

Լամպեդուզայի ողբերգության մեկ տարին

Լամպեդուզայի ողբերգության մեկ տարին

Մեկ տարի առաջ իտալական Լամպեդուզա կղզու մոտ խորտակվեց միգրանտներին տեղափոխող նավը, զոհվեց ավելի քան 360 մարդ:

Այսօր ողբերգության վայր են ժամանելու  նավաբեկությունից փրկվածները, զոհված ներգաղթյալների ազգականներն ու բարեկամները, իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոհերինին:

Անցյալ տարի Լալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսքաթը հայտարարեղ, որ Միջերկրական ծովը վերածվում է գերեզմանի:

 Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ այս տարի Միջերկրական ծովում ջրահեղձ է եղել ավելի քան 3 000 միգրանտ: Փոխանցում է BBC-ն: