14.09.2012 13:29

Հռոմի Պապը ժամանեց Լիբանան

Հռոմի Պապը ժամանեց Լիբանան

Ինչպես արդեն տեղեկացրել էր iLur.am-ը, Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը եռօրյա այցով ժամանել է Լիբանան: Վերջին 15 տարվա ընթացքում սա  կաթոլիկ աշխարհի առաջնորդի առաջին այցելությունն է այս երկիր:

Բենեդիկտոս 16-րդը կոչ է արել դադարեցնել սիրիական հակամարտությունը՝ շեշտելով, որ արմատականությունն իրենից ներկայացնում է կրոնի աղճատում, ապա հավելել է, որ սիրիացիներին զենք վաճառելը սոսկալի մեղք է համարում:

Ակնկալվում է նաև, որ կաթոլիկ առաջնորդը կբարձրացնի Մերձավոր Արևելքում քրիստոնյաների թվի կրճատման հարցը: