08.10.2014 19:39

Գերեզմանափորները Սիեռա-Լեոնեում գործադուլ են անում

Գերեզմանափորները Սիեռա-Լեոնեում գործադուլ են անում

Սիեռա-Լեոնեում գործադուլ են անում ազատ վարձու գերեզմանափորները, որոնք զբաղված են Էբոլայի զոհերի հուղարկավորությամբ: Նրանք բողոքում են աշխատավարձի ուշացումից և պահանջում են ավելացնել իրենց աշխատավարձը, քանի որ իրենք այդ աշխատանքը կատարելիս ռիսկի են ենթարկվում. Էբոլայի վիրուսը մահվանից հետո էլ դեռ մնում է մարմնի մեջ, իսկ Սիեռա-Լեոնեում հուղարկավորման թիմերի կենսաբանական պաշտպանվածության մասին առանձնապես տեղյակ էլ չեն:

Մեկ օրվա ընթացքում գերեզմանափորներն իրականացնում են երկու-երեք տասնյակ հուղարկավորություն: «Սա ժամանակավոր աշխատանք է, համաճարակից հետո մենք դրանքով չենք զբաղվի, այնպես որ՝ մենք ուզում ենք ստանալ մեր փողը: Առանց այդ էլ՝ մեզանից արդեն խուսափում են»,- ասել է գործադուլավորներից մեկը:

Գործատուները հայտարարում են, որ փողը վճարվում է կանոնավորապես՝  ամեն շաբաթ, բայց չեն մեկնաբանել ռիսկի համար հավելավճարի հարցը: Միևնույն ժամանակ՝ իշխանությունները խոստովանում են, որ վտանգը չափազանց մեծ է, հատկապես՝ հուղարկավորման խմբերի և բժիշկների համար: Փոխանցում է euronews-ը: