10.10.2014 22:30

Ռուբիկ Հակոբյան. Տարբեր քաղաքական ուժերը հասկացել են, որ միասին կարող են անօրինակությունների դեմ պայքարել

Ռուբիկ Հակոբյան. Տարբեր քաղաքական ուժերը հասկացել են, որ միասին կարող են անօրինակությունների դեմ պայքարել

Ազատության հրապարակում կայացած ընդդիմության համատեղ հանրահավաքում ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ իրենք եկել են հանրահավաքի՝ ժողովրդի հետ միասին ճշտելու ամբողջական իշխանափոխության քարտեզը: Նա նշեց, որ հարթակում կանգնած քաղաքական ուժերը տարբեր ժամականերում փորձել են իշխանությանը ներկայացնել անկեղծ պահանջներ, որպեսզի երկիրը դուրս բերի այս վիճակից, ինչից, սակայն, իշխանությունները փորձել են դիվիդենտներ շահել: Սակայն, Հակոբյանի խոսքով, վերջապես եւ գուցե հենց այս պահին պիտի լիներ այս միասնությունը, երբ այս տարբեր քաղաքական ուժերը հասկացել են, որ միասին կարող են այս անօրինակությունների դեմ պայքարել՝ միավորվելով ժողովրդի հետ միասին ամբողջական իշխանափոխություն իրականացնելու նպատակի շուրջ: «Իշխանությունների քաղաքականությունը ձախողվել է թե՛ ներսում, թե՛ դրսում: Ոչ լեգիտիմ իշխանություններին ոչ ոք բանի տեղ չի դնում»,- նշեց Հակոբյանը: