13.10.2014 09:47

Հայաստան – Ֆրանսիա տոմսերն արդեն վաճառքում են

Հայաստան – Ֆրանսիա տոմսերն արդեն վաճառքում են

Հայաստան – Ֆրանսիա հոկտեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք ընկերական հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում գտնվող «Հյումել» խանութից:

Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայինը՝ 5000-7000 դրամ, իսկ հյուսիսային և հարավային տրիբունաներինը՝ 4000 դրամ:

Հայաստան – Ֆրանսիա խաղը սկսվելու է ժամը 20:00-ին: