17.11.2012 17:18

Դիմակավորված եւ զինված անձինք հարձակվել են բենզալցակայանի վրա

Դիմակավորված եւ զինված անձինք հարձակվել են բենզալցակայանի վրա

Նոյեմբերի 16-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, թե Դավիթ Անհաղթ փողոցում գտնվող «Լիդեր» բենզալցակայանում ավազակային հարձակում է կատարվել: Ըստ ահազանգի երեք դիմակավորված եւ զինված անձինք սեւ գույնի «BMW X-5» մակնիշի մեքենայով, որի վրա չեն եղել պետհամարանիշներ, մուտք են գործել բենզալցակայան եւ զենքի սպառնալիքով հափշտակել 130 հազար դրամ: Ոստիկանները փորձագետների եւ քննիչներ հետ անմիջապես մեկնել են դեպքի վայր, որտեղ նույն բենզալցակայանի երիտասարդ աշխատակիցը բառացիորեն նկարագարել է նույնը, թե ինչպես է ավազակային հարձակման ենթարկվել բենզալցակայանը: Սակայն ժամեր անց ոստիկանների կատարած հետաքննության արդյունքում, պարզվել է, որ «զինված ու դիմակավորված երեք անձը» տվյալ աշախատակիցն է, ով բենզալցակայանից հափշտակել է 130 հազար դրամը եւ գիշերը Ջրվեժի խաղատներից մեկում տանուլ տվել, իսկ առավոտյան սթափ ուղեղով որոշել է դեդեկտիվ սցենարով լուծել անհետացած գումարի հարցը` ավազակային հարձակման մասին կեղծ ահազանգելով իրավապահներին: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն: