21.10.2014 09:59

Սերժ Սարգսյանը կրկին հարսանիքի է մասնակցել. «ՉԻ»

Սերժ Սարգսյանը կրկին հարսանիքի է մասնակցել. «ՉԻ»

Շաբաթ օրը «Փարավոն» ռեստորանում տեղի է ունեցել Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու հարսանիքը, որի պատվավոր հյուրերն են եղել Սերժ Սարգսյանն ու իր տիկինը՝ Ռիտա Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է «ՉԻ»-ն:

Թերթը հիշեցնում է, որ Գեղարքունիքի մարզպետը երկար տարիներ եղել է ԱԺ պատգամավոր, սակայն հրավիրյալների մեջ ՀՀԿ-ական պատգամավորները սակավաթիվ են եղել: Հյուրերի թվում են եղել Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Տաճատ Վարդապետյանը, Սեյրան Օհանյանը, Արամայիս Գրիգորյանը, Հովիկ Աբրահամյանը:

Թերթը նաև գրում է, որ մարզպետի որդու հարսնացուն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի դուստրն է՝ Նաիրուհի Սահակյանը:

Մեր կողմից նշենք, որ երկու շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը կրկին հարսանիքի մասնակից է եղել, որին մասնակցել է սկզբից մինչև վերջ: