21.10.2014 15:33

Նոյեմբերի 1-5-ը Երևանում կընթանա «Կին» 11-րդ միջազգային կինոփառատոնը

Նոյեմբերի 1-5-ը Երևանում կընթանա «Կին» 11-րդ միջազգային կինոփառատոնը

Նոյեմբերի 1-5-ը Երևանում կընթանա «Կին» 11-րդ միջազգային կինոփառատոնը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը, փառատոնի ծրագիրը ներառում է 57 ֆիլմ` աշխարհի 15 երկրներից, այդ թվում` Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Իրանից: Փառատոնը ներառում է թուրքական ֆիլմերի ծրագիր, որը նվիրված է ազգային փոքրամասնություններին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ծրագրի շրջանակում Երևանում հանդիպում կկազմակերպվի Թուրքիայից ժամանած կին կինեմատոգրաֆիստների հետ:

Փառատոնի շրջանակներում լավագույն ֆիլմերը կպարգեւատրվեն «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» մրցանակներով: Կինոփառատոնի նպատակը հայ կին ռեժիսորների կողմից ֆիլմերի նկարահանումներին աջակցելն է, ինչպես նաեւ կանանց խնդիրների մասին կինեմատոգրաֆի միջոցով բարձրաձայնելը եւ նոր անուններ բացահայտելը: