17.11.2012 23:30

«Ազատության քայլերթ» Երեւանում (Տեսանյութ)

Այսօր Երեւանում տեղի ունեցավ «Ազատության քայլերթ»՝ հանուն առանց քաղբանտարկյալների Հայաստանի:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, հանդես գալով ցուցարարների առաջ, նշեց, որ այսօր Հայաստանում քաղբանտարկյալ կա՝ հանձին Տիգրան Առաքելյանի, եւ եթե «ռեժիմը տրամաբանական ավարտին հասցնի այս գործընթացը, ուրեմն եւս երեք հոգի հայտնվելու են ճաղերի հետեւում»:

«Մենք հայտարարում ենք զրոյական հանդուրժողականություն ռեժիմի որեւէ ոտնձգության դեմ մեր ազատությունների նկատմամբ:  Եվ այո, մենք հենց մեկ Տիգրան Առաքելյանի համար պետք է ամբողջ երկիրը խառնենք: Որովհետեւ եթե թույլ ես տալիս գոնե մեկ քաղբանտարկյալի առկայությունը քո երկրում, ուրեմն դուռ ես բացում երկրում բռնապետության հաստատման համար», - ասաց Լեւոն Զուրաբյանը:

Իսկ դերասան Աշոտ Ադամյանը նշեց, որ տղաների նկատմամբ իշխանությունների ոտնձգությունը ցույց է տալիս, որ ցանկացած ոք, լինի ոստիկան, թե այլ քաղաքացի, ցանկացած պահի «կարող է լինել հանցավոր ռեժիմի ոչ ադեկվատ վերաբերմունքի թիրախ»: «Ուստի այսօր տղաներևի ազատությանը հասնելու համար պետք  է պատրաստ լինել գնալ ամեն ինչի», - նշեց պարոն Ադամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: