22.10.2014 02:19

Արամ Կարապետյան՝ երկուսը մեկում. «ՉԻ»

Արամ Կարապետյան՝ երկուսը մեկում. «ՉԻ»

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծիք է հայտնել, թե բուրժուադեմոկրատական հեղափոխությունը կավարտվի նրանով, որ բուրժուաներն  ընթացքից դուրս կգան, իսկ դեմոկրատներն էլի ծեծ կուտեն:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Այս տեղեկությունն իր մեջ լրջագույն դրական լիցքեր է պարունակում: Պարզվում է՝ «Նոր ժամանակներ» կուսակցությունը դեռ գոյություն ունի, Արամ Կարապետյանն էլ սաղ-սալամաթ է: Ինչ վերաբերում է նրա գնահատականներին, ապա սրանից մի քանի տարի առաջ Արամ Կարապետյանը փաստորեն միաժամանակ և բուրժուա է եղել, և դեմոկրատ: Սկզբում որպես դեմոկրատ ծեծ է կերել, հետո որպես բուրժուա «ընթացքից դուրս եկել»: Այ եթե հենց սկզբից հանդես գար որպես բուրժուա, հետո ծեծ չէր ուտի: Չնայած՝ այդ դեպքում էլ չէր վաստակի «Փարաքարի արծիվ» պատվանունը:

Ամենք դեպքում՝ այս անգամ Արամ Կարապետյանը «գլխանց» բուրժուա է: Գերադասում է քաղաքական գործընթացներին չխառնվել: Ավելի ճիշտ՝ խառնվում է որպես բուրժուա: Այսինքն՝ հայտնում է բացառապես այնպիսի մտքեր, որոնց համար կարգին վճարում են: