23.10.2014 02:35

Ադրբեջանի ՊՆ-ն է որոշելու՞ հարկային արտոնություններ ստացող Հայաստանի բնակավայրերը. «ՉԻ»

Ադրբեջանի ՊՆ-ն է որոշելու՞ հարկային արտոնություններ ստացող Հայաստանի բնակավայրերը. «ՉԻ»

Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տալու խնդրին՝ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասել է, թե առաջնահերթությունը տրվելու է այն բնակավայրերին, որոնք մշտապես թշնամու կրակոցների տակ են:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Համաձայնվեք՝ շատ անորոշ ձևակերպում է: Փաստորեն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է որոշելու, թե Հայաստանի որ սահմանամերձ  բնակավայրերը պիտի հարկային արտոնություններ ստանան: Կամ էլ՝ այդ գյուղում պիտի դիվերսիոն ջոկատներ ստեղծվեն, որոնք կանցնեն սահմանը, այն կողմից կկրակեն գյուղերի վրա և հարկային արտոնություններ կստանան:

Ամեն դեպքում՝ սահմանամերձ գյուղերին  արտոնություններ տալու որոշումն, իհարկե, դրական է: Պարզապես պիտի այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որ դրանից օգտվեն հենց  այդ գյուղերի բնակիչները: Թե չէ մի օր էլ հանկարծ կպարզվի, որ «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցը գրանցված է և գործունեություն է ծավալում  բացառապես Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, Ֆլեշ Բարսեղն էլ բենզինի 60 տոկոսը վաճառում է Ոսկեպարի բենզալցակայանում: Սերժ Սարգսյանն էլ կասի «փաստաթղթերով  ամեն ինչ կարգին է»: