24.10.2014 16:02

Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում (ուղիղ)

Այսօր՝ ժամը 17.00-ին, Ազատության հրապարակում կմեկնարկի ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՀԺԿ-ի հերթական համատեղ համապետական հանրահավաքը։

Ելույթներով հանդես կգան «քառյակի» առաջնորդները: Հանրահավաքից հետո կանցկացվի երթ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով: