19.11.2012 13:46

Տեղի է ունեցել ՕԵԿ-ՀՅԴ հանդիպումը

Տեղի է ունեցել ՕԵԿ-ՀՅԴ հանդիպումը

«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՕԵԿ-ՀՅԴ հանդիպումը, որի ընթացքում «Հայ հեղափոխական դաշնակցության» կողմից մանրամասն ներկայացվեցին իրենց հրապարակած օրակարգային 7 առաջարկությունները: Այս մասին iLur.am-ին հայտնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից:

Տեղի ունեցավ երկկողմ քննարկում: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին և երկրի առջև ծառացած մարտահրավերներին:

ՀՅԴ առաջարկությունների վերաբերյալ «Օրինաց երկիրն» իր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտի կուսակցության քաղխորհրդի առաջիկա նիստում դրանք քննարկելուց հետո: