19.11.2012 15:11

Մի քանի տասնյակ շվեդ կատուների թռիչքն օդապարիկով ցնցել է Youtube-ի օգտատերերին (տեսնայութ)

Մի քանի տասնյակ շվեդ կատուների թռիչքն օդապարիկով ցնցել է Youtube-ի օգտատերերին (տեսնայութ)

Շվեդիայի ապահովագրական ընկերություններից մեկը  համաշխարհային ճանաչում  է ձեռք բերել՝ իր գովազդային հոլովակում օդապարիկով թռչող կատուներ նկարահանելու շնորհիվ, գրում է newsru.com լրատվականը:

«Եվայի կատուները» անվանումով, 40 վայրկյան տևողությամբ հոլովակում, որը ցնցել է youtub-ի օգտատերերին, կարելի է տեսնել, թե ինչպես են մի քանի տասնյակ կատուներ երկնքում սավառնում և տարբեր տեսակի հնարքներ կատարում  I Believe I Can Fly (անգլ՝ հավատում եմ, որ կարող եմ թռչել) երգի հնչյունների տակ: Գովազդային հոլովակի վերջում կատուները երկնքում գրում են ոչ թե Folksam ընկերության անվանումը, այլ Eva կանացի անունը (մեծ ճանաչում գտած հոլովակի գաղափարի հեղինակը, ով օգտվում է ապահովագրական ընկերության ծառայություններից):