19.11.2012 15:29

Վերջին 10 ամսում Հայաստանից մեկնել և չի վերադարձել 88 241 մարդ

Վերջին 10 ամսում Հայաստանից մեկնել և չի վերադարձել  88 241 մարդ

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում երկիրը լքել է 88 241 մարդ, այդ մասին iLur.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության մամլո կենտրոնից:

Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը, համապատասխանաբար՝ 738 835  և 796 403  է, սալդոն կազմում է -57 568, երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 37 460 և 38 165, սալդոն՝ -705, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 1 015 584 և 1 045 552, սալդոն՝ -29 968:

Այսպիսով, հանրապետությունից մեկնել և հանրապետություն ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 1 791 879 և 1 880 120 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ 10 ամսում երկիրը լքել է  -88 241:

Տեղեկացնենք, որ նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ՝ մեկնած- չվերադարձածների թիվն ավելացել  է 6 700 -ով կամ 8,2%-ով: