28.10.2014 02:19

Լիսկայի որդին էլի ինքնապաշտպանվել է. «ՉԻ»

Լիսկայի որդին էլի ինքնապաշտպանվել է. «ՉԻ»

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին հերթական պատմության մեջ է ընկել: Նրա վարած ավտոմեքենան Գորիսում հարվածել է մեկ այլ ավտոմեքենայի: Մարզպետի որդին, բնականաբար, դիմել է փախուստի, իսկ մարզպետը ջանքեր է գործադրում միջադեպը կոծկելու ուղղությամբ:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Կարծում ենք՝ ժամանակն է, որ սահմանամերձ գոտիների առաջնահերթ զարգացման հայեցակարգի շրջանակներում այս հարցին արմատական լուծում տրվի: Վերջին հաշվով, չի կարելի թույլ տալ, որ մի ամբողջ մարզի ղեկավարություն բանուգործը թողած զբաղվի Լիսկայի որդու տարբեր քյալագյոզությունները կոծկելով: Դրա փոխարեն` կարելի է այդ երիտասարդին մի ունիվերսալ տեղեկանք տալ առ այն, որ «սույնը ներկայացնողն ինչ արել է՝ արել է ինքնապաշտպանության նկատառումներով՝ ի փառս Սյունյաց աշխարհի և համայն հայության»: Եվ վերջ: Ու հետևել, որ մարզի ազգաբնակչությունն այդ երիտասարդին 50 մետրից ավելի չմոտենա: