19.11.2012 16:12

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 3 միլոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 3 միլոն դրամի վնաս

Բնապահպանական պետական տեսչության կողմից 12.11-16.11.2012 թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 670.0 հազ. դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել շուրջ 3.64 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, հաղորդում է՝emedia.am-ը:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում՝ 50.0 հազ.դր գումարի չափով, և հաշվարկվել է 54.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 49.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Կոտայքի Տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազ. դր. գումարի չափով: