28.10.2014 17:43

Արտերկրում հանդես եկող 17 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Արտերկրում հանդես եկող 17 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալվելով Պորտուգալիայի հավաքականին: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 10-ից 12-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր.

Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Լևոն Հայրապետյան «Պրիբրամ» (Չեխիա) 

Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)

Ռոբերտ Արզումանյան «Ակտոբե» (Ղազախստան)

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Գևորգ Ղազարյան «Օլիմպիակոս» (Հունաստան)

Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)

Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)

Արթուր Եդիգարյան «Կայրաթ» (Ղազախստան)

Արտակ Դաշյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)

Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)

Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Արտյոմ Սիմոնյան «Զենիթ» (Ռուսաստան)

Ալեքսանդր Կարապետյան «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)

Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել նաև Կառլեն Մկրտչյանը, ով այլևս չի հանդիսանում Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ և այս պահին մարզվում է Երևանի «Փյունիկում»: Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ: