19.11.2012 16:50

Այսօր տեղի կունենա ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հանդիպումը

Այսօր տեղի կունենա ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հանդիպումը

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, նախանշված է ՀՅԴ-ի և Հայ ազգային կոնգրեսի  հանդիպումը: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Թեև չի հստակեցվում, թե ինչ է քննարկվելու հանդիպման օրակարգում, սակայն ենթադրվում է, որ եթե նոյեմբերի 17-ին ՀՅԴ-ն ՕԵԿ-ի հետ հանդիպմանը ներկայացրել է 7 առաջարկներ, ապա այսօր դրանք կներկայացնի ՀԱԿ-ին: