30.10.2014 11:10

Հետախույզի սխրանքը. «ՉԻ»

Հետախույզի սխրանքը. «ՉԻ»

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, թե եռյակի՝ մարտավարական քայլերը չբացահայտելու պատճառաբանությունն անընդունելի մանիպուլյացիա է:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Զավեշտն այն է, որ անձամբ Զարուհի Փոստանջյանը ոչ միայն չի համագործակցում եռյակի հետ, այլև թևքերը քշտած՝ ամեն առիթով հարձակվում է եռյակի վրա: Հետաքրքիր է՝ այդ դեպքում նրա ինչի՞ն է պետք եռյակի գործողությունների «ճանապարհային քարտեզը»: Պատկերացրեք՝ մի քանի ընկերով որոշում են գնալ, ասենք, խաշ ուտելու, բայց նրանցից մեկն ասում է, որ ինքը չի գալու, կտրականապես դեմ է խաշ ուտելուն, դա «իշխանական պրոյեկտ է» և այլն, ու անմիջապես էլ հիվանդագին համառությամբ սկսում է հետաքրքրվել, թե հատկապես ո՛ր «օբյեկտում» են խաշ ուտելու, լավաշը նախօրո՞ք են մանրացնելու, թե` ոչ, օղու վրայից բո՞ղկ են ուտելու, թե ծիծակ և այլն: Բնականաբար՝ նման հետաքրքրասերին կասեն` «քե՞զ ինչ» ու իսկույն կուղարկեն հայ-թուրքական արձանագրությունների մոտ:

Չնայած՝ Փոստանջյանին նույնպես կարելի է հասկանալ: Մի բուռ հայ ենք, բա չիմանա՞նք` որս ինչ ձևով է իշխանափոխություն անելու: