30.10.2014 19:00

Սահմանադրության փոփոխությունների դեմ բողոքողները հրկիզել են Բուրկինա Ֆասոյի խորհրդարանը

Սահմանադրության փոփոխությունների դեմ բողոքողները հրկիզել են Բուրկինա Ֆասոյի խորհրդարանը

Սահմանադրության փոփոխությունների դեմ հանդես եկող ընդդիմադիրներն այսօր ներխուժել են Բուրկինա Ֆասոյի խորհրդարան, որտեղ պետք է տեղի ունենար սահմանադրական փոփոխությունների հարցով քննարկումը:

Հաղորդվում է, որ ցուցարարները հրկիզել են խորհրդարանի շենքը:

Բողոքի ակցիաների պատճառ է հանդիսացել երկրի նախագահ Բլեզ Կոմպաորեի՝ սահմանադրությունը փոխելու նպատակով հանրաքվե անցկացնելու մտադրությունը, ինչը նրան հնարավորություն կտար կրկին առաջադրվել նախագահական ընտրություններում: Կոմպաորեն կառավարում է երկիրը արդեն 27 տարի:

Անցած երեքշաբթի տեղի ունեցած բողոքի ակցիաները, որոնց մասնակցել է շուրջ 1 մլն մարդ, վերածվել են ոստիկանության հետ բախումների: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին դժգոհություն է հայտնել երկրի սահմանադրությունը փոխելու Կոմպաորեի մտադրության վերաբերյալ: