31.10.2014 10:44

Վճարովի անընկալունակություն. «ՉԻ»

Վճարովի անընկալունակություն. «ՉԻ»

«Ես եռյակին հարց եմ ուղղում՝ այս հեղափոխությունը ի՞նչ է փոխելու, բայց հարթակից չեմ ստանում հարցի պատասխանը». ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Իրականում «հարթակից» այդ պատասխանն, իհարկե, հնչում է: Այլ հարց է, որ Արամ Կարապետյանը կամ չի հասկանում, կամ ձևացնում է, թե չի հասկանում: Մենք, անկեղծ ասած, ավելի շատ հակված ենք առաջին տարբերակին, մարդը ոչ թե ձևացնում է, այլ իսկապես չի հասկանում: Համաձայնվեք՝ «հնարավոր չէ երկրում դրական փոփխություններ իրականացնել» արտահայտությունն իսկապես բարդ է, ուստի փոխարինենք ավելի պարզ մտքով՝ «հնարավոր չէ ձվածեղ անել առանց ձուն ջարդելու»: Սա, հուսով ենք, Արամ Կարապետյանը կհասկանա: Ու չի շարունակի ամենուրեք մեյդան ընկնել ու  ասել. «Բայց չէ՞ որ գերխնդիրը ձվածեղ անելն է, ի՞նչ կարիք կա անպայման կազմաքանդել կեղևը, վերջին հաշվով՝ հո կեղևը չե՞նք ուտելու»: