01.11.2014 06:05

Հայաստանի ազգային հերոսը կասկածի տակ է դրել Ղարաբաղի պատմական անցյալը. «ՉԻ»

Հայաստանի ազգային հերոսը կասկածի տակ է դրել Ղարաբաղի պատմական անցյալը. «ՉԻ»

Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը Երևանում հայտարարել է, թե Ղարաբաղի խնդիրը չպետք է շփոթել Ղրիմի հետ, որովհետև Ղրիմը պատմական ռուսական հող է:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Փաստորեն՝ Ըստ Հայաստանի ազգային հերոսի, Ղարաբաղը պատմականորեն հայկական հող չէ: Ուշադրություն դարձրեք՝ պրն Ռիժկովն այլ փաստարկ բերել չէր կարող: Ղրիմում էլ է հանրաքվե տեղի ունեցել, Ղարաբաղում էլ, Ղրիմում ռուսական բանակն է, Ղարաբաղում՝ հայկական բանակը, Ղրիմում շրջանառվում է ռուսական ռուբլին, մարդիկ Ռուսաստանի անձնագրերով են, Ղարաբաղում շրջանառվում է հայկական դրամը, մարդիկ Հայաստանի անձնագրերով են և այլն: Բայց «հայ ժողովրդի մեծ բարեկամն» անպայման ինչ-որ տարբերություն պիտի գտներ: Հո չէ՞ր կարող պարզ ասել՝ «մեզ կարելի է, ձեզ չի կարելի, որովհետև մենք Ադրբեջանի հետ բազառների մեջ ենք»: Դրա համար էլ ավելի խելացի բան չի գտել, քան Ղարաբաղի պատմական անցյալը կասկածի տակ դնելը:

Երևի որոշել է «պարիտետը պաշտպանելու համար» նաև Ադրբեջանի ազգային հերոսի մեդալ ստանալ: