04.11.2014 01:54

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվո շքանշան է շնորհել Նիկոլայ Ռիժկովին. «ՉԻ»

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվո շքանշան է շնորհել Նիկոլայ Ռիժկովին. «ՉԻ»

Նախօրեին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշան է շնորհել Նիկոլայ Ռիժկովին:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է.  Շքանշանի շնորհումը տեղի է ունեցել ուղիղ երկու օր անց այն բանից հետո, երբ Նիկոլայ Ռիժկովը հրապարակավ հայտարարեց, թե Ղրիմի հարցը չպետք է շփոթել Ղարաբաղի հարցի հետ, որովհետև Ղրիմը պատմական ռուսական տարածք է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, փաստորեն, բարձր է գնահատել Նիկոլայ Ռիժկովի այդ հայտարարությունը: Կամ էլ՝ բարձր է գնահատել ոչ թե եկեղեցին, այլ անձամբ կաթողիկոսը: Վերջին հաշվով՝ նրա եղբայրը Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդն է ու «ձեռի հետ» էլ բիզնեսով է զբաղվում, այսինքն՝ Ռուսաստանի իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ պահպանելը, կարելի է ասել, անհրաժեշտություն է: Չնայած՝ այդ դեպքում ավելի տրամաբանական կլիներ շքանշան շնորհել ոչ թե Նիկոլայ Ռիժկովին, այլ, ասենք, Մոսկվայի քաղաքապետարանի հարկային ծառայության պետին:

Ամեն դեպքում՝ լավ է, որ նույնիսկ եկեղեցին է աջակցում արտասահմանում հայկական բիզնես-ստրուկտուրաների զարգացմանը: