04.11.2014 15:35

Բուրկինա Ֆասոյի բանակին երկու շաբաթ ժամանակ է տրվել իշխանությունը հանձնելու համար

Բուրկինա Ֆասոյի բանակին երկու շաբաթ ժամանակ է տրվել իշխանությունը հանձնելու համար

Աֆրիկյան միությունը Բուրկինա Ֆասոյի բանակին երկու շաբաթ ժամանակ է տվել իշխանությունը քաղաքացիական անձանց փոխանցելու համար: Հակառակ դեպքում զինվարականների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն:

Կազմակերպությունը ներկա իրավիճակը արևմտաաֆրիկյան այդ երկրում բնութագրել է որպես հակաժողովրդավարական:

Փոխգնդապետ Իսահակ Զիդան, որ փոխարինել է տապալված նախագահ Բլեզ Կոմպաորեին, խոստացել է, որ զինվորականները շուտով իշխանությունը կփոխանցեն անցումային կառավարությանը, որը կգլխավորի քաղաքացիական անձ:

Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկուշաբթի օրը հաստատել է, որ Ֆրանսիան օգնել է,որ Կոմպաորեն հեռանա երկրից և մեկնի Կոտ դ’Իվուար: Փոխանցում է BBC-ն: