06.11.2014 12:18

Վահան Բաբայանը ՀՀԿ-ականների խորհուրդ է տալիս հարցախույզ անել և պարզել թե ով ինչ փայեր է մտնում

Վահան Բաբայանը ՀՀԿ-ականների խորհուրդ է տալիս հարցախույզ անել և պարզել թե ով ինչ փայեր է մտնում

ՀՀԿ-ականները բավական ծանր էին տարել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարությունը, թե «Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը»։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «ՉԻ» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ականների արձագանքներին, ասել է. «Շատ ուրախ եմ իրենց համար։ Հետաքրքրականը այն է, որ կրկին մարդիկ փորձում են շեղվել իրականությունից։ Իսկ ո՞վ չգիտի, թե ով ինչ փայեր է մտնում։ Թող բարի լինեն մի փոքր հարցախույզ անցկացնեն Երևանի փողոցներում, և շարքային քաղաքացիները բոլոր տեղերի տեղը ցույց կտան»: