06.11.2014 13:24

ԵՕԿ ղեկավար. Հայաստանը կմասնակցի 2015 թվականի Եվրոպական խաղերին Բաքվում

ԵՕԿ ղեկավար. Հայաստանը կմասնակցի 2015 թվականի Եվրոպական խաղերին Բաքվում

Հայաստանը կմասնակցի 2015 թվականի Եվրոպական խաղերին Բաքվում: Ինչպես հաղորդում է The Washington Times-ը, Բանգկոկում այդ մասին հայտարարել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիքին:

Նրա հավաստմամբ, այդ հարցը կարգավորվել է հոկտեմբերին իր Հայաստան այցի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:

«Բոլոր խնդիրները լուծվել են, և նրանք համաձայն են հաջորդ տարի մասնակցել Խաղերին», - եզրափակել է նա:

Բաքուն ԵՕԿ կողմից Եվրոպական խաղերի անցկացման պատվին էր արժանացել 2012 թվականի դեկտեմբերին: Եվրոպական խաղերը կընթանան 2015 թվականի հունիսի 12-28-ը: