06.11.2014 14:30

Ռուսական զորքերի բեռները տեղափոխելու համար ՀՀ կառավարությունը 20 մլն կվճարի

Ռուսական զորքերի բեռները տեղափոխելու համար ՀՀ կառավարությունը 20 մլն կվճարի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում պահուստային ֆոնդից ավելի քան 20 միլիոն դրամ է տրամադրել «Հարավկովկասյան երկաթուղուն»:

Այս գումարն առաջացել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական զորամիավորումների համար Հայաստանի երկաթուղով բեռների տեղափոխումից:

Պայմանագրի համաձայն, այդ ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը՝ իր բյուջեից: