19.11.2012 22:47

«Շախտյորը» Կոպենհագենում ժամանակ չի կորցնում. տեսանյութ

«Շախտյորը» Կոպենհագենում ժամանակ չի կորցնում. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում դանիական «Նորշելանդի» հետ հանդիպման նախօրեին Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը այցելել են Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի տեսարժան վայրեր:

«Հանքափորները» այցելել են քաղաքի հիմնադիր, եպիսկոպոս Աբսալոնի հուշարձանին, Թագավորական այգի, երկրի խոշորագույն Det Kongelige Teater թատրոն, եւ իհարկե՝ Նյուհավն ափամերձ շրջան, որտեղ գտնվում է «Ջրահարսի» արձանը:

Էքսկուրսիայի ավարտից հետո թիմը վերադարձել է հյուրանոց: Ավելի ուշ «Շախտյորը» բաց մարզում կանցկացնի «Պարկեն» մարզադաշտում, տեղեկացնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Նորշելանդ» - «Շախտյոր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 20-ին, Երեւանի ժամանակով 23:45-ին: