19.11.2012 23:53

Ռոբերտ Ստուրուան վերադառնում է Թբիլիսի

Ռոբերտ Ստուրուան վերադառնում է Թբիլիսի

Հանրահայտ վրաց թատերական ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան որոշել է Մոսկվայից վերադառնալ Թբիլիսի եւ աշխատել Ռուսթավելիի թատրոնում, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն: Այդ մասին Ստուրուան գրել է «Ֆեյսբուքի» իր էջում. «Որոշել եմ, գալի՛ս եմ… Ես այդ թատրոնում աշխատել եմ, եւ իմ պարտքն է՝ չլքել իմ տունը, որտեղ 50 տարի եմ անցկացրել», գրել է ռեժիսորը:

Ստուրուան Մոսկվա էր տեղափոխվել 2011-ի օգոստոսին Վրաստանի մշակույթի նախարարի հրամանով Ռուսթավելու անվան Թբիլիսիի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ռեժիսորի պաշտոնից ազատվելուց հետո: Նրան պաշտոնանկ էին արել «այլատյաց տրամադրությունների արտահայտման» համար: Քննադատելով Միխեիլ Սաակաշվիլու իշխանությունը, ռեժիսորն ակնարկել էր նախագահի հայկական ծագումը՝ կասկածելով, որ նա Վրաստանի համար կարող է հոգատար ղեկավար լինել: Վրաց հասարակայնության մի մասը, սակայն կարծիք հայտնեց, որ Ստուրուայի պաշտոնանկության իրական պատճառը նրա ընդդիմադիր հայացքները եւ ընդդիմության հավաքներին նրա մասնակցությունն է:

Պաշտոնանկությունից հետո Ստուրուան աշխատանքի մի քանի հրավերների շարքում նախընտրեց աշխատել մոսկովյան Et Cetera թատրոնում: