19.11.2012 23:37

Հնդկաստանում կրոնական տոնակատարության ժամանակ առնվազն 18 մարդ է զոհվել

Հնդկաստանում կրոնական տոնակատարության ժամանակ առնվազն 18 մարդ է զոհվել

Առնվազն 18 մարդ է զոհվել Հնդկաստանի արեւելքում գտնվող Պանտա քաղաքում՝ հինդուիստական կրոնական տոնակատարության ժամանակ առաջացած հրմշտոցի հետեւանքով:

BBC-ն հաղորդում է, որ մարդիկ խուճապի են մատնվել այն ժամանակ, երբ փլուզվել է Գանգես գետի վրա բամբուկից կառուցված ժամանակավոր կամուրջը:

Զոհվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են: