20.11.2012 00:28

Սարկոզին հարցաքննության է հրավիրվել L'Oreal-ի գործով

Սարկոզին հարցաքննության է հրավիրվել L'Oreal-ի գործով

Բորդոյի դատական քննիչ Ժան-Միշել Ժանտին հարցաքննության է հրավիրել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, տեղեկացնում է Figaro-ի համացանցային էջը:

Թերթի տեղեկություններով, հարցաքննությունը տեղի կունենա գալիք հինգշաբթի: Սարկոզին ստիպված կլինի ցուցմունք տալ այն մասին, արդյո՞ք նա 2007-ին իր նախընտրական արշավն իրականացնելու համար ապօրինի նվիրատվություն է ստացել  L'Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից:

Ինքը՝ Սարկոզին հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները: