20.11.2012 00:14

Սերխիո Ագուերո. Պատրաստվում ենք «Ռեալին» ճակատամարտ տալ

Սերխիո Ագուերո. Պատրաստվում ենք «Ռեալին» ճակատամարտ տալ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման վերաբերյալ նշել է, որ իր թիմը պատրաստվում է ճակատամարտ տալ:

«Շաբաթը մեր համար բարդ է լինելու: Նախ «Ռեալի» հետ հանդիպումը ՉԼ-ում, ապա «Չելսիի» հետ մրցավեճը: Մենք պարտավոր ենք հաղթել մադրիդցիներին: Ամեն գնով կփորձենք հաղթել:

Իհարկե, մեր համար իրավիճակը բարդանում է նրանով, որ ամեն ինչ է, որ կախված է մեզանից: Մեր հետագա հաջողությունները պայմանավորված են նաեւ խմբի մյուս թիմերի մրցելույթներից:

Կարեւորը, որ մենք իրավունք չունենք խաղադաշտը լքել այն գիտակցությամբ, թե ինչ որ բան պակաս ենք արել»,- Ագուերոյի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը: