08.11.2014 12:51

ՄԱԳԱՏԷ. Իրանի պատասխաններն անբավարար են

ՄԱԳԱՏԷ. Իրանի պատասխաններն անբավարար են

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարում է, որ Իրանն առայժմ սպառիչ պատասխաններ չի տվել իր միջուկային ծրագրի վերաբերյալ, թեև դա պետք է աներ դեռ օգոստոսին: Տեղեկություններ չեն տրամադրվել երկու օբյեկտների մասին, որոնք ատոմային էներգիայի միջազգային գործակալության հատուկ ուշադրության առարկա են: Առանց դրա՝ ՄԱԳԱՏԷ-ն չի կարող գնահատել Իրանի ստանձնած պարտավորությունների կատարումը՝ 2013 թ. համագործակցության վերաբերյալ ձեռք բերված համաձայնության շրջանակներում:

Թեհրանը և ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են բանակցությունների հերթական փուլն անցկացնել նոյեմբերի 24-ից հետո, երբ նախատեսված էր պայմանագրի ստորագրումը:

Մայիսին Իրանը համաձայնել էր տեղեկատվություն տրամադրել մոտավորապես տասը օբյեկտներից երկուսի վերաբերյալ, որոնց նակատմամբ կասկածներ ունեն ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները: Փոխանցում է BBC-ն: