20.11.2012 02:07

ՄԱԿ-ի դատարանը հօգուտ Կոլումբիայի է վճռել երեք կղզիների շուրջ մղվող հարյուրամյա վեճը

ՄԱԿ-ի դատարանը հօգուտ Կոլումբիայի է վճռել երեք կղզիների շուրջ մղվող հարյուրամյա վեճը

Հաագայում տեղակայված ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հաստատել է Սան-Անդերս, Պրովիդենսիա եւ Սանտա-Կատալինա կղզիների նկատմամբ Կոլումբիայի իրավունքը:

Կարիբյան ավազանում գտնվող կղզիների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ դատական հայցը սկսվել է 2001-ին՝ Նիկարագուայի նախաձեռնությամբ, իսկ երկու երկրների միջեւ կղզիների շուրջ վեճն ընթանում էր արդեն շուրջ 100 տարի:

ՄԱԿ-ի դատարանը նաեւ հաստատել է կղզիների նոր կարգավիճակից բխող ծովային սահմանները: Որոշ տվյալներով, այդ շրջանում կարող են հայտնաբերվել նավթի զգալի պաշարներ: