20.11.2012 12:19

3 վիրավոր` Երևան-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած ՏՃՊ-ի հետեւանքով

3 վիրավոր` Երևան-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած ՏՃՊ-ի հետեւանքով

Նոյեմբերի 20-ին, ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան - Վանաձոր ավտոճանապարհի 85-րդ կմ-ում` Ալագյազ գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Ինչպես հայտնում են հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 24 OL 742 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել պատին, ինչի հետեւանքով վարորդ՝ 1989թ. ծնված Ա. Արղությանը, ուղեւորներ՝ 1992թ. Հ. Նարիմանյանը եւ 1989թ. ծնված Մ. Սարգսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկները Ա.Արղությանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ.Նարիմանյանի եւ Մ.Սարգսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Դեպքի վայրում են գտնվել «1-02» եւ «1-03» ծառայության աշխատակիցները: