20.11.2012 13:49

«Բարսելոնայի» նախագահը հանդիպել է Նեյմարի հոր հետ

«Բարսելոնայի» նախագահը հանդիպել է Նեյմարի հոր հետ

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը նախորդ շաբաթ բանակցություններ է վարել բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարի հետ, հաղորդում է Fox Sports-ը:

Հանդիպումը կայացել է ԱՄՆ-ում, որտեղ Բրազիլիայի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացրել Կոլումբիայի հետ (1:1): Բանակցային գործընթացի մանրամասները չեն հրապարակվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սանթոսն» ու «Բարսելոնան» Նեյմարի տեղափոխության շուրջ սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել, իսկ կատալոնյան ակումբը հարձակվողի համար արդեն վճարել է 10 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Նեյմարը Բրազիլիայի առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման եւ խփել 12 գոլ: