20.11.2012 14:28

Քուվեյթի Էմիրը կայցելի Հայաստան

Քուվեյթի Էմիրը կայցելի Հայաստան

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն։ Այդ մասին iLur.am-ին հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից: Առավոտյան ԱԳ նախարարին ընդունեց Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԳ նախարարը Քուվեյթի ղեկավարին փոխանցեց Սերժ Սարգսյանի ողջյուններն ու բարեմաղթանքները և նրա անունից վերահաստատեց Էմիրին ուղղված Հայաստան այցելելու հրավերը։ Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը խնդրեց Սերժ Սարգսյանին փոխանցել իր ամենաջերմ մաղթանքները և տեղեկացնել, որ սիրով ընդունում է Հայաստան այցելելու հրավերը: