20.11.2012 14:49

Հայաստանն անհանգստացած է Գազայի հատվածում աճող լարվածությամբ

Հայաստանն անհանգստացած է Գազայի հատվածում աճող լարվածությամբ

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի Պետություն։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից: Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին: Անդրադառնալով Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. «Հայատանը, ինչպես և միջազգային հանրությունը խիստ մտահոգված է Գազայի հատվածում և նրա շուրջն աճող լարվածությամբ։ Ուժի կիրառումը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի, լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանային առանց այդ էլ փխրուն իրավիճակին։ Պետք է վերջ դնել ուժի սպառնալիքին և ուժի կիառմանը։ Խորապես համոզված ենք, որ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցերի լուծմանը այլընտրանք չկա»: