20.11.2012 15:37

Արտահերթ նիստին մասնակցելու փոխարեն՝ Հովհաննես Սահակյանը սուրճ է խմելու

Արտահերթ նիստին մասնակցելու փոխարեն՝ Հովհաննես Սահակյանը սուրճ է խմելու

iLur.am-ի այն հարցին, թե ինչ է անելու ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը վաղը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 12:00-ին, այն ժամանակ, երբ ԱԺ-ում ՀԱԿ-ի նախաձեռնությամբ ընդդիմությունը կազմակերպել է արտահերթ նիստ, նա պատասխանեց.
«Եթե գլուխս ցավի, ապա սուրճ կխմեմ»: Վերջինս վստահեցրեց, որ, իհարկե, ներկա չի գտնվելու արտահերթ նիստին: