20.11.2012 16:04

Ֆրանսիական զորքերը լքում են Աֆղանստանը

Ֆրանսիական զորքերը լքում են Աֆղանստանը

Ֆրանսիան ավարտել է Աֆղանստանում անցկացվող իր վերջին խաղաղարար ռազմական առաքելությունը: Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 20-ին, ֆրանսիական զորքերը դուրս են բերվել Նիջաբ կոչվող արվարձանից, որը Քաբուլի սահմաններից դուրս Ֆրանսիայի վերջին ֆորպոստն էր: Ֆրանսիական զորքերը վերջնականապես դուրս կբերվեն Աֆղանստանից ընթացիկ տարվա դեկտեմբերին,հայտնում է  France-Presse գործակալությունը:

Հատկանշական է, որ նախապես հաստատված ծրագրերի համաձայն՝ ֆրանսիական առաքելությունն ավարտվելու էր 2013-ին, սակայն նախագահ Օլանդը որոշել է արագացնել գործընթացը՝ հաշվի առնելով կոալիցիոն ուժի զինծառայողների նկատմամբ վերջին շրջանում հաճախակի դարձած հարձակումները:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան աֆղանական արշավին միացել էր 2001-ին, անվտանգության աջակցության միջազգային կոալիցիոն ուժերի (ISAF) գործունեության շրջանակներում: